Փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը:
Մոսկվայում Կրեմլին մերձակա «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա, ժամը 23:40-ին սպանվել է 55-ամյա ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը: Տարբեր տեղեկություններով՝ սպիտակ մեքենայից նրա վրա է արձակվել չորսից յոթ գնդակ՝ թիկունքից կամ դիմահար:
Փետրվարի 27-ին Հայաթ Փլեյս հյուրանոցում մեկնարկեցին գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված երիտասարդ ՀՀԿ-ականների վերապատրաստման եռօրյա դասընթացները` «Քաղաքական առաջնորդություն և բանակցություն. տեսություն և պրակտիկա» թեմայով:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում:
Այսօր ԱԺ-ի օրը սկսվեց շնորհավորանքով: Գալուստ Սահակյանը շնորհավորեց Սամվել Շահմուրադյանի ծննդյան 60-ամյակը և երբ ցանկանում էր անցնել օրակարգային հարցերին, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից գոռաց` բա Անդրանիկի ծնո՞ւնդը:
Ադրբեջանը հայտնվել է միջազգային նավթային սկանդալի կենտրոնում, ինչը կարող է նաև աշխարհաքաղաքական զարգացումների ազդակ լինել:
Երկու առաջատար եվրոպական էներգետիկ հսկաներ՝ բրիտանական BP-ն ու իտալական ENI-ն միաժամանակ հայտարարել են ադրբեջանական նավթի որակական խնդիրների մասին: Ջեյհանի նավահանգիստ ժամանած որոշ լցանավեր դադարեցրել են բեռնումը: Արդյունքում՝ Azeri Light-ի գինը կտրուկ անկում ապրեց...